ԵԱՀԿ ՄԽ ցանկանում է օգտագործել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հակամարտության լուծման համա՞ր

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման գործընթացը հետաքրքիր եւ անկանխատեսելի էր: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACSNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, թուրքական կողմը ջանասիրաբար փորձում էր ապահովել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությունը Արձանագրությունների ստորագրման արարողությանը` փորձելով կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հակամարտության լուծման հետ, սակայն Հայաստանն ու Շվեյցարիան խանգարեցին դրան` հանդես գալով կտրականապես դեմ: «Ոչ միայն Թուրքիան, այլեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են օգտագործել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,- նշել է Ռիչարդ Գիրագոսյանը:



Նա նաեւ նշել է ռուսական կողմի պասիվությունը Արձանագրությունների ստորագրման արարողությանը` ասելով, որ դա արդեն պետք է հայկական կողմի համար անհանգստության առիթ լինի: «Ռուսաստանի դիրքորոշումը կարող է կապված լինել ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հետ»,- նկատել է Ռիչարդ Գիրագոսյանը:



Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմային` Գիրագոսյանը նշել է, որ Ադրբեջանը զուրկ է իրականության զգացումից ու դեռեւս չի հասկանում, որ Ղարաբաղը երբեք նրա կազմում չի հայտնվի:



Գիրագոսյանը մեկնաբանել է նաեւ ՀՀ նախագահի այցը Մոսկվա` ասելով, որ «Սերժ Սարգսյանը, երեւի, ինքն էլ չի հասկանում, թե ինչու է այնտեղ մեկնում»:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---