Անկարան ավելի շատ հետաքրքրված է Հայաստանի հետ գործընթացում, քան դրա արդյունքներում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա պահին Անկարայի համար առաջնային չի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով «Հայ Դատ» Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «այսօր Թուրքիայի համար առաջնային ուղղությունը կիպրոսյան եւ քրդական հիմնախնդիրների լուծումն է: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ գործընթացին, ապա Անկարան ավելի շատ հետաքրքրված է ինքնին գործընթացում, քան դրա արդյունքներում»,- ասել է Կիրո Մանոյանը:



Նա չի բացառել, որ Թուրքիան կարող է ձգձգել Արձանագրությունների վավերացման գործընթացը կամ էլ դրանք ընդհանրապես չի վավերացնի: «Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն է կազմում Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (AKP): Սակայն թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ խորհրդարանում կարող է փակ քվեարկություն տեղի ունենալ: Եթե Հայաստանի խորհրդարանում քվեարկությունը նույնպես գաղտնի լինի, ապա ես վստահ եմ, որ մեծամասնությունը վավերացման դեմ կքվեարկի»,- ասել է «Հայ Դատ»-ի ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---