Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄՀ ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպման ընթացքում կողմերը Հայաստանի կառավարության ու միջազգային ֆինանսական այս կառույցի փոխգործակցությունը գնահատել են գերազանց: Հիմնադրամի պաշտոնյաներն ընդգծել են, որ Հայաստանը լավագույնս է դրսեւորվել իր պարտավորությունները կատարելիս, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը:



Կարեւորելով ԱՄՀ ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությունը մեր երկրին` Նախագահ Սարգսյանը նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսական հաջողություններում մեծ է նաեւ Հիմնադրամի ներդրումը: Նա հույս է հայտնել, որ ԱՄՀ կշարունակի աջակցությունը, իսկ Հայաստանը պատրաստ է շարունակել բարեփոխումներն ու ընդլայնել համագործակցությունը:



Զրուցակիցները մտքերեն փոխանակելգլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած խնդիրների մասին: Նախագահ Սարգսյանը ներկայացել է տնտեսության ներկա վիճակը, խոսել ճգնաժամի ազդեցության եւ հետեւանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Նշելով, որ դժվարին, բայց անհրաժեշտ որոշումներ են կայացվել, երկրի ղեկավարն ասել է, որ արվում է հնարավորը` արդյունավետ օգտագործվելու առկա կարողություններն ու ֆինանսական ռեսուրսները:



Կողմերը կարեւորել են տնտեսության դիվերսիֆիկացիայի, կառուցվածքային բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ շարունակական եւ հետեւողական աշխատանքը: Հիմնադրամի պաշտոնյաները վստահեցրել են, որ ֆինանսական այս կառույցը պատրաստ է հետայսու եւս հնարավորինս օժանդակել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը:



Հյուրերի խնդրանքով երկրի ղեկավարը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումները: Հիմնադրամի գործադիր տնօրենները նշել են, որ ԱՄՀ մշտապես կողմ է բաց սահմաններին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---