12 հոկտեմբերի 2009 - 19:19 AMT
ՀՀ վարչապետն ու ԱՄՀ քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների պատվիարկությանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, կառավարության ղեկավարը հյուրերին է ներկայացրել Հայաստանի տնտեսության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

«Հանդիպման ընթացքումզրուցակիցներնանդրադարձել են ՀայաստանիՀանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացմանը, տարածաշրջանային համագործակցության հիմնախնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: