«Կոնվերս բանկին» GLOBAL FINANCE-ը 2009 թվականի արտարժույթ փոխանակող լավագույն բանկ անվանակարգում ճանաչել է Հայաստանի լավագուն բանկ

PanARMENIAN.Net - Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Ստամբուլում: Մրցանակը «Կոնվերս բանկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարՏիգրան Դավթյանին է հանձնել անձամբ` GLOBAL FINANCE ամսագրի գլխավոր խմբագիր Ժոզե Դ. Ջիառապուտոն (Joseph D. Giarraputon):



Տեղեկացնենք, որ այս անվանակարգում ողջ տարածաշրջանում «Կոնվերս բանկից» բացիմրցանակի է արժանացել միայն Վրաստանի խոշորագույն բանկերից մեկը:Ի դեպ, արդեն 6-րդ անգամ է, ինչ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն GLOBAL FINANCE ամսագրի կողմից տարբեր անվանակարգերում ճանաչվում է որպեսՀայաստանի լավագույն բանկ:



Տեղեկացնենք, որ ամերիկյանGLOBAL FINANCE ամսագրի խմբագրական-վերլուծական խումբըհիմնվելով սուբյեկտիվ - օբյեկտիվ գործոնների վրա ուսումնասիրում -ընտրում է տվյալ տարածաշրջանի երկրների արտարժույթիառք ու վաճառք իրականացնող գործակալներին, ընդ որում` ընտրության չափանիշները ներառում են գործարքների ծավալները, շուկայում զբաղեցրած դիրքը, սպասարկման որակը, մրցակցային գներն ու նոր տեխնոլոգիաների առկայությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---