Հայ դերասան Արամ Հովհաննիսյանը արժանացել է գրան պրիին «Atspindys» միջազգային փառատոնում

PanARMENIAN.Net - Վիսագինասում (Լիտվա) անց էր կացվում «Atspindys» երրորդ միջազգային մոնոներկայացումների փառատոնը, որի շրջանակներում ներկայացված էր թատերական արվեստի տարբեր ժանրերի 8 ներկայացումներ` դրամա, տրագիկոմեդիա, կատակերգություն, մնջախաղ, ռոմանս: Փառատոնում մասնակցում էին դերասաններ Անգլիայից, Մեքսիկայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Բելորուսից եւ Հայաստանից:



Հայ դերասան Արամ Հովհաննիսյանին Համլետի դերակատարության համար հանձնվել է Գրան պրի` «Տղամարդու լավագույն դերակատարության» անվանակարգում:



«Կնոջ լավագույն դերակատարության» համար արժանացել է Մոգիլեվսկու դրամատիկական թատրոնի դերասանուհի ելենա Դուդիչը (Բելոռուս), որը խաղացել է«Մռնչացող ճնճղուկ» ներկայացման մեջ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---