13 հոկտեմբերի 2009 - 14:28 AMT
Օրհան Փամուկը կարող է նորից դատարանի առջեւ կանգնել
Թուրքիայի Գերագույն դատարանի գլխավոր կոլեգիան որոշում է ընդունել թուրք գրողի, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի նկատմամբ վերսկսել դատավարությունը: Փամուկին կարող են պարտադրել վճարել 36.000 լիր տուգանք (16,655 EUR) այն բանի համար, որ շվեյցարական թերթերից մեկում իր հարցազրույցում նա հայտարարել է, որ Թուրքիայում սպանվել է 1 մլն հայ եւ 30 հազար քուրդ:

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի Գերագույն Վերաքննիչ դատարանը որոշել է ազատել Փամուկին փոխհատուցման վճարումից: