13 հոկտեմբերի 2009 - 15:34 AMT
Գլաձորի համալսարանի հիմնադրումից 725 տարի է անցել
2009թ. նշվում է Գլաձորի համալսարանի հիմնադրման 725 տարին, ինչպես նաեւ Գլաձորի համալսարանի պատմության թանգարանի 25-ամյակը: Այս նշանավոր տարեթվերի կապակցությամբ անց են կացվել տոնական միջոցառումներ, որոնց բացումը տեղի է ունեցել «Գլաձորի համալսարան» պատմամշակութային թանգարան-արգելոցի տարածքում` Վայոց ձորի մարզ:

Արգելոց-թանգարանում տեղի ունեցած էքսկուրսիայից հետո, տոնակատորությունները շարունակվել են համերգով Եղեգնաձորում, որից հետո «Գիտելիք» համալսարանում տեղի է ունեցել հոբելյանին նվիրված սիմպոզիում:

Գլաձորի համալսարանը ստեղծվել է 1280-ական թթ. Սյունիքի մարզի Թանահաթ վանքում, գիտնական եւ մանկավարժ Ներսես Մշեցու կողմից: Համալսարանում դասավանդվել են միջնադարի բոլոր գիտությունները: Ուսուցումը տեւել է 7-8 տարի: Ուսանողներն, անկախ հետագայում ընտրվող մասնագիտացումից, պարտավոր էին աստվածաբանությունից բացի, տիրապետել նաեւ աշխարհիկ գիտութունների: Առաջին երեքը` քերականությունը, հռետորությունը, տրամաբանությունը կազմում էին այսպես կոչված «տրիվիումը», որը հումանիտար կրթության հիմքն էր: Մյուս չորս առարկաները` թվաբանությունը, երակրաչափությունը, աստղագիտությունը եւ երաժշտության տեսությունը կազմում էին ճշգրիտ գիտութունների «կվադրիվիումը»: Համալսարանի մատենադարանը պարունակում էր հույն եւ հայ գիտնականների աշխատություններ, որոնք բավարար էին այն ժամանակի համար բարձրակարգ կրթություն ստանալու համար: Գլաձորի համալսարանում նաեւ զբաղվում էին թարգմանություններով եւ գրչությամբ: Շատ աղբյուրներում Գլաձորի համալսարանն անվանում են «երկրորդ Աթենք»: Այն գոյատեւեց 60 տարի եւ Եսաի Նշեցու մահից հետո անբարենպաստ քաղաքական հանգամքներում իր տեղը զիջեց մշակույթի նոր օջախներին: