13 հոկտեմբերի 2009 - 15:37 AMT
ՌՀՀ-ը, Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտը եւ Նահանգի համալսարանը ՏՏ ոլորտում համագործակցության պայմանագիր կստորագրեն
Հոկտեմբերի 15-ին, Ռուս-Հայական (Սլավոնական) համալսարանում, ՌՀՀ-ի, Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտը եւ Նահանգի համալսարանի (Virginia Tech) եւՀայաստանի մասնավոր հատվածի (CAPS) միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պայմանագիր է ստորագրվելու, հաղորդում է ՌՀՀ-ի մամլո ծառայությունը:

Պայմանագրի հիմնական նպատակն է`այդ բուհերի միջեւ ապահովել ակադեմիական համագործակցություն, որը ուղղված կլինի ուսումնական ծրագրերի կատարելագործման, համատեղ գիտական ուսումնասիրություններ եւ գիտաժողովներ անցկացնելու, ուսանողների եւ դասախոսների փոխանակման համար: