Լեոն Պետրոսյանն ընտրվել է դինամիկական խաղերի միջազգային ասոցիացիայի նախագահ

PanARMENIAN.Net - Լեոն Պետրոսյանն ընտրվել է դինամիկական խաղերի միջազգային ասոցիացիայի նախագահ:



Լեոն Պետրոսյանը 35 տարի շարունակ գլխավորում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի եւ պրոցեսների ղեկավարման ֆակուլտետը, միաժամանակ մաթեմատիկական վիճակագրության, զանգվածային ապահովման եւ հուսալիության տեսության ամբիոնի վարիչն է: Նա ոչ անտոգոնիստական դինամիկ խաղերի տեսության պիոներներից է: Մեծ աշխատանք է կատարում՝ բարդ մաթեմատիկական տեսությունը մատչելի ձեւով ներկայացնելու ոլորտի երիտասարդ մասնագետներին, ասպիրանտներին, ուսանողներին: Ավելի քան 200 գիտական հոդվածների եւ 20 մենագրությունների հեղինակ է: Նրա աշխատանքների մեծ մասը թարգմանվել եւ հրատարակվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Չինաստանում:



Մեծանուն գիտնականը սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ: Լեոն Պետրոսյանը գիտության ամենաժամանակակից ոլորտներից մեկին՝ խաղերի տեսությանը, որը կիրառվում է տնտեսագիտության, մենեջմենթի, միջազգային հարաբերությունների եւ կոնֆլիկտալոգիայի, քաղաքագիտության, էկոլոգիայի մեջ, նվիրված ավելի քան 20 գիրք եւ ուսումնական ձեռնարկ է շնորհել ՀՀ ԳԱԱ Ֆունդամենտալ գրադարանին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---