13 հոկտեմբերի 2009 - 17:35 AMT
Ղազախստան. «Հայ-թուրքական արձանագրությունները բեկում են արձանագրում Հարավային Կովկասում կայունության հաստատման ճանապարհին
Ղազախստանի ԱԳՆ-ն որպես բեկում է գնահատում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ` Հարավային Կովկասում կայունության հաստատման ճանապարհին: Հոկտեմբերի 13-ին Ղազախստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական հարաբերություննեի հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների վերաբերյալ:

«Մենք դա գնահատում ենք որպես բեկում Հարավային Կովկասում կայունության հաստատման ճանապարհին»,-ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Երժան Աշիկբաեւը:

«Ղազախստանում արժանին են մատուցում Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների քաղաքական քաջությանն ու տեսլականին, որոնք բխում են մեր ժողովրդների բարձրագույն շահերից»,-ասվում է Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ: