13 հոկտեմբերի 2009 - 18:20 AMT
Հայ-թուրքական գործընթացի դրական ելքը բխում է ինչպես Երեւանի, այնպես էլ Անկարայի շահերից
Ցյուրիխում ստորագրված Արձանագրություններն առաջնային նշանակություն ունեն հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արեւելքում` հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներն ու իրողությունները» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ես կարեւոր նշանակություն եմ տալիս այն հանգամանքին, որ կողմերը պայմանավորվեցին առանց նախապայմանների ստորագրել Արձանագրությունները: Իհարկե, մենք հասկանում ենք, որ գործընթացը բավական թանկ է, բայց հուսով եմ, որ քաղաքական կամքը, որը ցուցադրեցին Հայաստանն ու Թուրքիան, կդրսեւորվի նաեւ հետագայում»,- ասել է թուրքագետը: Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծել է, որ հայ-թուրքական գործընթացի դրական ելքը բխում է ինչպես Երեւանի, այնպես էլ Անկարայի շահերից: