Երեւանում տեղի կունենա «Առնականություն» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին «Համազգային» թատրոնում կկայանա «Առնականություն` կոտրել կարծրատիպերը» թեմայով ցուցահանդեսը:



Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն երկու ֆիլմեր` «Առնականությունն ու տղամարդու կերպարը» եւ «Տղամարդն ու հավատը» թեմաներով, ինչպես նաեւ կներկայացվեն լուսանկարներ, խեցեղեն եւ Հայաստանի երիտասարդ նկարիչների գունանկարներ:



Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչը «Հասարակական տեղեկատվություն ու իմանալու անհրաժեշտություն» հասարակական կազմակերպությունն է:



Ցուցահանդեսը տեղի է ունենում Նորվեգական կառավարության հովանավորությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---