Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունն առաջարկում է ՀՀ ԱԺ-ին չվավերացնել Արձանագրությունները

PanARMENIAN.Net - Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցության Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները խորհրդարանում, կապելով այդ հարցը հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներից դուրս բերելու հետ:



Այս կապակցությամբ, կուսակցությունն առաջրակում է ՀՀ Ազգային ժողովին եւս չվավերացնել Հայ-թուրքական արձանագրությունները նման բովանդակությամբ` պահանջելով ՀՀ կառավարությունից նոր պայմանագիր նախապատրաստել, որը բաղկացած կլինի ընդամենը երկու կետից, այն մասին, որ «Հայաստանն ու Թուրքիան համաձայն են հաստատել դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ, կողմերը համաձայն են բացել սահմանը` ապահովելով անխափան կապ եւ տարանցում»: Ներկայիս Արձանագրությունների բոլոր մյուս կետերը Հայաստանը պետք է անընդունելի համարի: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---