Դինքի փաստաբանը պահանջում է ուսումնասիրել Էրգենեկոնի փաստաթղթերը Թուրքիայի հայերի դեմ գործողությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Ստամբուլում տեղի է ունեցել հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 11-րդ լսումը: Լսումների ընթացքում Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը պահանջել է դատարանից ուսումնասիրել «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպությունից առգրավված փաստաթղթերը Թուրքիայի ազգային փոքրամասնությունների դեմ նախատեսվող գործողությունների վերաբերյալ: Ըստ Չեթինի, Հրանտ Դինքի սպանությունը, ինչպես նաեւ իտալացի եկեղեցականի սպանությունը 2006թ. եւ երեք քրիստոնյաների սպանությունը Մալաթիայում 2007-ին, «Էրգենեկոնի» իրականացրած գործողությունների մասն են կազմում: Փաստաբանը նշել է, որ կազմակերպութայն գործողություններն, ուղղված նրան, որ Դինքը դառնա թուրք ծայրահեղ ազգայնամոլների թիրախը, ակնհայտ են:



Լսումներին կասկածյալներից բացի, ներկա էր Հրանտ Դինքի ընտանիքը, Ժողովրդավարական ընկերության կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելը, Արդարության ու զարգացման կուսակցության պատգամավոր, մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Զաֆեր Ուսքյուլը, ԵՄ-Թուրքիա խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էլենա Ֆլատուրը:



Այն ժամանակ, երբ դատարանում ընթանում էին լսումները, Բեշիկթաշի շրջանի Բարբարոս հրապարակում ամբոխ էր հավքվել, որը բողոքում էր Դինքի գործով դատավարության ձգձգման դեմ, գրում է թուրքական Today's Zaman-ը:-

Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց իր թերթի խմբագրության մոտ Ստամբուլում 2007թ. հունվարի 19-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---