14 հոկտեմբերի 2009 - 17:35 AMT
ԱՄՆ-ն Վրաստանում ՀՀՊ չի տեղակայելու
ԱՄՆ չի պատրաստվում տեղակայել իր հակահրթիռային պաշտպանության համակարգերը Վրաստանում: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոյի եթերում հայտնել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Ես գիտեմ, որ դա շատ է անհանգստացնում Ռուսաստանի Դաշնությանը, եւ մենք ցանկանում ենք ցրել այդ մտավախությունները»,- ասել է Քլինթոնը: Ընդ որում ԱՄՆ Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը կօգնի վրացական ժողովրդին զգալու, որ նա կարող է իրեն պաշտպանել:

Սեպտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտնել էր, որ Չեխիայի փոխարեն կարող են ՌՏԿ տեղակայել որեւէ տեղ Կովկասում, սակայն ճշգրիտ չասեց, թե որտեղ: