Թուրքիան չեղյալ է հայտարարել Իսրայելի հետ զորավարժություններն ի օգուտ Սիրիայի հետ զորավարժությունների

PanARMENIAN.Net - Թուրքիան եւ Սիրիան համատեղ ռազմական զորավարժություններ կանցկացնեն: Ինչպես հաղորդել է Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Ալի Հաբիբը, համատեղ զորավարժություններն «առավել մեծ մասշտաբի են լինելու, քան այս տարվա ապրիլին»:



Բացի դրանից, Թուրքիայի եւ Սիրիայի ԱԳՆ ղեկավարները երկու պետությունների` վերջերս ձեւավորված Ռազմավարական համագործակցության խորհրդի` Հալեպում կայացած առաջին հանդիպումից հետո համաձայնագիր են ստորագրել անցագրային ռեժիմի փոխանակման մասին:



Երբ թուրք-սիրիական հարաբերությունները կարգավորվում են, հարաբերությունների վատթարացում է նկատվում Անկարայի ու Երուսաղեմի միջեւ: Թուրքական իշխանությունները չեղյալ են հայտարարել Իսրայելի հետ զորավարժությունները, որոնցում ծրագրվում էր իսրայելական, ԱՄՆ եւ Իտալիայի ռազմական ինքնաթիռների մասնակցությունը Թուրքիայի կենտրոնական մասում` Կոնիա ռազմակայանում: Զորավարժությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 12-23: Չեղյալ հայտարարելու պատճառ հանդիսացավ զորավարժություններին իսրայելական ՌՕՈՒ-ի մասնակցությունը թույլ չտալու` Թուրքիայի մտադրությունը, հաղորդում են լրատվամիջոցները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---