14 հոկտեմբերի 2009 - 20:45 AMT
Բուրսայում սկսվել է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը
Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Աբդուլլահ Գյուլի հանդիպումը սկսվել է, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Բուրսայից: Առանձնազրույցից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված ձեւաչափով: Թուրքիայի ղեկավարը Հայաստանի նախագահի պատվին ճաշ կտա եւ կկազմակերպի ընդունելություն: Խաղից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան: