14 հոկտեմբերի 2009 - 21:26 AMT
ԵՄ-ն քննադատում է Թուրքիային մարդու իրավունքները խախտելու համար
Եվրահանձնաժողովն իր ամենամյա զեկույցում ուշադրություն է դարձրել քաղաքացիական իրավունքների ու կարծիքի արտահայտման ազատության ոլորտում Թուրքիայում առկա խնդիրների վրա, որը հավակնում է անդամակցել ԵՄ-ին: Չնայած որոշակի առաջընթացի, երկրում նախկինի պես սահմանափակվում են քրդերի, կրոնական փոքրամասնություննեի եւ կանանց իրավունքները, ասվում է Եվրահանձնաժողովի հոկտեմնբերի 14-ին հրապարակված զեկույցում: Փաստաթղթում բերվում են թուրքական կառավարության պատվերով անցկացված հետազոտության արդյունքները, որի համաձայն հարցման ենթարկված կանանց 39 տոկոսն ենթարկվում է ծեծի, իսկ 15 տոկոսը խոստովանել է, որ դարձել է սեքսուալ բնռության զոհ, հաղորդում է AFP գործակալությունը:

Միեւնույն ժամանակ զեկույցում որպես դրական օրինակ է բերվում թուրք բարձրաստիճան զինվորականների դեմ դատավարությունը, որոնք մտադիր էին տապալել կառավարությունը: Սա Թուրքիայի պատմության մեջ առաջին նման դատավարությունն է: Սակայն զեկույցում ասվում է նաեւ, որ թուրք զինվորականները նախկինի պես «անսահմանափակ քաղաքական ազդեցություն ունեն երկրում»:

«Ռոյթերս» գործակալությունը հիշեցնում է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ ընթանում են 2005 թվականից: ԵՄ որոշ երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան, դեմ են ԵՄ-ին այդ իսլամական երկրի անդամակցության դեմ: Գերմանիայում քրիստոնեկան կուսակցությունների դաշինքը որպես այլընտրանք առաջարկում է «արտոնյալ գործընկերություն» հաստատել Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ: