Բուրսայում ընդլայնված ձեւաչափով ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը

PanARMENIAN.Net - Ներկա պահին Բուրսայում` «Almira» հյուրանոցում, ընդլայնված ձեւաչափով ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Բուրսայից, հանդիպմանը ներկա են ՀՀ եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն:



Հյուրանոցի շենքի դիմաց բողոքի ոչ մի ցույց տեղի չի ունեցել, ընդհակառակը, ՀՀ նախագահին ծափահարություններով են դիմավորել: Քաղաքում անվտանգության բարձր միջոցներ են ձեռնարկվել:



Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը Հայաստանի նախագահի պատվին ճաշ կտա, որից հետո կկազմակերպի ընդունելություն: Խաղից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---