ՀՀ Ազգային ժողովի այգում հոկտեմբերի 15-ին կնշվի Սուրբ Թարգմանչաց տոնը եւՀովհաննես Թումանյանի 140-ամյակը

PanARMENIAN.Net - «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում Արարատյան Հայրապետական թեմը եւ ՀՀԿ կանանց խորհուրդը հրավիրում են բոլորին մասնակցելու Սբ. Թարգմանչաց տոնին եւ Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված տոնախմբությանը:



Այն տեղի կունենա հոկտեմբերի 15-ին ժամը 15.00-ին Ազգային ժողովի այգում: Տոնախմբությունը կեզրափակվի խաչապտույտով, որը կառաջնորդեն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Խաչապտույտը սկիզբ կառնի Ազգային ժողովի բակից եւ կավարտվի Աբովյան փողոցում գտնվող Սբ.Կաթողիկե եկեղեցու բակում, որտեղ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կմասնակցեն շուրջպարի:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---