14 հոկտեմբերի 2009 - 23:36 AMT
Բուրսայում ընթանում է Հայաստանի ու Թուրքիայի նախագահների առանձնազրույցը
Ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տված պաշտոնական ընթրիքը: Երկրների նախագահներն առանձնազրույց են անցկացնում, հացորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Բուրսայից: Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին մեկնել է Թուրքիայի Բուրսա քաղաք իր պաշտոնակից Անդուլլահ Գյուլի հրավերով, որտեղ թուրք նախագահի հետ միասին ներկա կլինի Թուրքիայի ու Հայաստանի ազգային հավաքականների միջեւ խաղին: Նախագահին ուղեկցում են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԳ փոխնախարարներ Արման Կիրակոսյանն ու Շավարշ Քոչարյանը, նախագահի եւ ԱԳՆ աշխատակազմի աշխատակիցներ, լրագրողներ: