15 հոկտեմբերի 2009 - 11:51 AMT
Դոնի Ռոստովում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները
2009թ. հոկտեմբերի 15-ին Ռոստովի էկոնոմիկայի ու կառավարման միջազգային ինստիտուտում տեղի կունենա «Դոնի Նախիջեւան` ռուս-հայկական ազգամիջյան հարաբերությունների ռազմավարական միություն» թեմայով գիտագործնական խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի շրջանակներում կքննարկվեն հետեւյալ հարցերը` Ռուսաստան-Հայաստան. միջպետական, դիվանագիտական հարաբերությունների կայացման փուլերը, Ռուսաստանի ու Հայաստանի տնտեսական ներուժի զարգացման հեռանկարները, Դոնի Նախիջեւանի հայ համայնքի դերը տնտեսական, մշակութային եւ ազգային հարաբերությունների ձեւավորման գործընթացում, Դոնի հայերի եւ ռուսական մշակույթի փոխազդեցությունները, Ռուսական եւ հայկական երիտասարդական կազմակերպությունների փոխհամագործակցությունը, Հայաստանը որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Կովկասում:

Խորհրդաժողովին մասնակցում են Ռոստովի բուհերի ռեկտորներ, քաղաքական գործիչներ, եկեղեցու սպասավորներ, ինչպես նաեւ Ռոստովի ճանաչված հայերը, հաղորդում է «Միասին» ինտերնետ-ընկերակցությունը: