Աբդուլլահ Գյուլ. Հայաստանի հետ գործընթացը չափազանց կարեւոր է

PanARMENIAN.Net - Հնարավոր չէ մեկ օրում պատմություն անել: Այդ մասին Բուրսայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Դա մի ողջ գործընթաց է: Մենք միասին ականատեսը դարձանք, որ Երեւանն ու Անկարան ի զորու են լուծել բարդ հարցեր»,-ասել է Թուրքիայի նախագահը:



Հանդիպման շրջանակներում նշվել է նաեւ, որ Ս.Սարգսյանը նույն քաջությունը դրսեւորեց, ինչ Աբդուլլահ Գյուլը, որը 2008թ. սեպտեմբերին ժամանեց Երեւան` Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղին:



Ա.Գյուլն ընդգծել է, որ Հայաստանի հետ գործընթացը չափազանց կարեւոր է: Ինչպես հաղորդում են թուրքական աղբյուրները, հանդիպման ընթացքում նախագահ Գյուլը հայտարարել է, որ արդեն իսկ «լուրջ քայլեր են ձեռնարկվել: Արդեն պատրաստ է իրավական հիմքը, կան ստորագրված փաստաթղթեր եւ հաջորդ գործընթացը պետք է դառնա այդ հարթակի հիման վրա ձեռնարկված քայլերը»:



Իր հերթին Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Երեւանն ուն Անկարան առանցքային քայլեւ են ձեռնարկել: «Ես շատ դժվարություններով եմ անցել օգոստոսի 31-ից հետո, տեղեկացնելու համար որոշ շրջանակների առաջընթացի մասին: Ես դա չեմ փորձել անել հայկական Սփյուռքից թույլտվություն ստանալու համար: Ես ցանկացել եմ ներկայացնել նրանց Հայաստանի ղեկավարության կարծիքը»,-ասել է ՀՀ նախագահը: Նա նշել է, որ եւ Հայաստանում, եւ Թուրքիայում կարող են «ծանր» մտածելակերպ ունեցող մարդիկ լինել, սակայն կարեւորն, ըստ Սարգսյանի, այն է, որ մեծամասնությոնը սատարում է Երեւանի ու Անկարայի ջանքերին: «Մենք ձեռնարկում ենք այնպիսի քայլեր, որոնք ճիշտ ենք համարում»,-ասել է Հայաստանի նախագահը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---