15 հոկտեմբերի 2009 - 15:42 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը փոփոխություններ է կատարել բանկային նորմատիվ փաստաթղթերում
Այսօր Կենտրոնական բանկի խորհուրդի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում եւ «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 3-ում, հաղորդում է ԿԲ-ի մամլո ծառայությունը: