ՀՀԿ-ն դատապարտում է հայ լրագրողների հետ Բուրսայում տեղի ունեցած միջադեպը

PanARMENIAN.Net - «Ես դատապարտում եմ այն փաստը, որ հայ լրագրողների ավտոբուսը քարկոծեցին Բուրսայում», - Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:



Նրա խոսքերով, վերոհիշյալ փաստը հանդիսանում է այն բանի վառ օրինակը, որ Թուրքիայում կան խնդիրներ հանդուրժողականության, խոսքի ազատության հետ , սակայն դրան զոգահեռ, Թուրքիայում կան մարդիկ, որոնք ազատ խոսում են Հայոց ցեղասպանության մասին եւ չեն ժխտում այն:



Հոկտեմբերի 14-ին Բուրսայում, Աթաթուրքի մարզադաշտում, որտեղ տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ, քարկոծեցին հայ լրագրողների ավտոբուսը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Բուրսայից, ոստիկանությունը չէր կարող կարգի հրավիրել մարզադաշտի առջեւ հավաքված ամբոխին: Հավաքվածները իր ձեռքերում պահում էին ադրբեջանական դրոշեր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---