Վանիկ Ավետիսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ մեդալն է բերել Հայաստանի հավաքականին

PanARMENIAN.Net - Հայ ծանրամարտիկ Վանիկ Ավետիսյանը (62 կգ ք/կ) մինչեւ 23 տարեկանների պատմության մեջ առաջին Եվրոպայի առաջնությունում երկամարտում բարձրացրել է 270 կգ (119` պոկում վարժությունում, 151-ը` հրում վարժությունում) եւ նվաճել է բրոնզե մեդալ` այդպիսով, երկրորդ մեդալը բերելով Հայաստանի հավաքականին: Մինչեւ 62կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց լեհ Դամիան Վիշիեւսկին (274 կգ), իսկ արծաթը նվաճեց թուրք ծանրամարտիկ Սեզեր Բունյամին (273 կգ):



Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը (մինչեւ 56կգ) նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:



Հոկտեմբերի 15-ին տեղի կունենան մինչեւ 69 կգ քաշային կարգում ծանրամարտիկների մրցումները, որտեղ Հայաստանը կներկայացնի Դավիթ Մուրադյանը:



Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մեկնել է Վլադիսլավովո` Լեհաստան, կազմում ունենալով 9 մարզիկ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---