ՀՀ նախագահի մամլո քարտուղարը ժխտում է թուրքական մամուլի հաղորդումները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Թուրքիա կատարած այցի ընթացքում ոչ մի ճեպազրույց չի անցկացվել եւ Հայաստանի նախագահը ոչ մի հայտարարություններ չի կատարել: Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը` մեկնաբանելով թուրքական մամուլում հայտնված հաղորդագրությունն այն մասին, որ, իբր, CNN-Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ համահայկական ուղեւորությունը նպատակ է ունեցել ոչ թե համոզելու մեր հայրենակիցներին, այլ տեղեկացնելու ընդունված որոշման մասին:



«Թուրքիա այցելության ընթացքում որեւէ ճեպազրույց տեղի չի ունեցել, ՀՀ նախագահի կողմից որեւէ հայտարարություն չի հնչել: Իսկ ժամանակագրությունը համեմատելով` ակնհայտ է, որ արձանագրությունների ստորագրման մասին որոշումը կայացվել է նախատեսված վեցշաբաթյա հանրային քննարկումների ավարտի, նախագահի համահայկական ուղեւորության եւ օրակարգային համապատասխան հարցով Ազգային Անվտանգության Խորհրդի նիստից հետո միայն: Այսպիսով` թուրքական մամուլի հիշատակված հրապարակումը պարզ ապատեղեկատվություն է»,- ընդգծել է Ֆարմանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---