Իրանական ընդդիմության կայքերը հաղորդում են այաթոլլահ Ալի Համենեիի մահվան մասին

PanARMENIAN.Net - Իրանական ընդդիմության կայքերը տեղեկատվություն են տարածել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեիի մահվան մասին: Հայտնի է, որ երկուշաբթի օրը Համենեին կորցրել էր գիտակցությունը եւ տեղափոխվել հիվանդանոց: Որոշ տեղեկությունների համաձայն, նա կոմայի մեջ է, հաղորդում է «Վեստի»-ն:



Հայաստանում Իրանի դեսպանատունը պաշտոնապես հերքել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեիի մահվան մասին ասեկոսեները:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել թեհրանական «Ալիկ» թերթի խմբագրությունից, քաղաքում հոգեւոր առաջնորդի մահվան մասին լուրեր են տարածվում, բայց այդ հաշվով պաշտոնական տեղեկատվություն չկա: Թերթի աշխատակցի խոսքով, Թեհրանում իրադրությունը հանգիստ է, մայրաքաղաքում սգո ոչ մի ակներեւ նշաններ չկան:



Այաթոլլահ Ալի Համենեին 70 տարեկան է: Նա գլխավորեց Իրանի Իսլամական Հանրապետությունը 1989թ.: Մինչ այդ նա 10 տարի եղել է երկրի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---