23 մարտի 2002 - 20:14 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՈԼՈԿՈՍՏԻ ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՐԴԱ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Հայկական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Ռաֆֆի Հովհաննիսյանը հրավերք է ստացել Հոլոկոստի Ավստրալիական ինստիտուտից` դասախոսություն կարդալ, նվիրված Հայոց ցեղասպանության 87-րդ տարեդարձին: Ինչպես տեղեկացրել են Ամերիկայի Հայկական Ազգային կոմիտեի մամուլի ծառայությունից, Ռաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 24-ին կմասնակցի Ավստրալիայում կազմակերպվող Հայոց ցեղասպանության 87-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: