15 հոկտեմբերի 2009 - 21:19 AMT
Հայաստան. Պատանի ֆուտբոլիստի սիրտը կանգ է առել մարզման ժամանակ
Երեւանյան «Ֆուրման» մանկապատանեկան դպրոցի 17-ամյա ֆուտբոլիստ Գեւորգ Սուքիասյանը մահացել է գրեթե մարզման ժամանակ:

Մարզման ժամանակ պատանին իրեն վատ զգաց եւ շտապ տեղափոխվեց հիվանդանոց: Սակայն հիվանդանոցում ֆուտբոլիստի սիրտը կանգ առավ եւ բժիշկները չկարողացան փրկել նրա կյանքը: