16 հոկտեմբերի 2009 - 12:01 AMT
Ջերմեյն Թեյլոր. Աբրահամի հետ ուղղակի մենամարտ չի լինելու, դա պատերազմ է լինելու ռինգում
Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մրցակից ամերիկացի Ջերմեյն Թեյլորը հոկտեմբերի 17-ին կայանալիք մենամարտին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է, որ շաբաթ օրն ուղղակի մենամարտ չի լինելու, դա պատերազմ է լինելու ռինգում:

«Ես արդեն մեկ շաբաթ է ինչ Բեռլինում եմ եւ արդեն հասցրել եմ համոզվել, որ շաբաթը օրը մենամարտին եկողների մեծ մասը ինձ համար է երկրպագելու: Մարդիկ մոտենում էին ինձ փողոցում, հետաքրքրվում էին, թե ինչպես է անցնում նախապատրաստումը, հաջողություն էին մաղթում: Ես միայն հաղթանակի եմ միտված: Աբրահամը գերազանց բռնցքամարտիկ է, սակայն շաբաթ օրը ես ամեն ինչ կանեմ, ռինգը հաղթողի կարգավիճակով լքելու համար: Աբրահամի հետ ուղղակի մենամարտ չի լինելու, դա պատերազմ է լինելու ռինգում: Մրցաշարի հաղթողը ստանալու է լավագույնի տիտղոսն այս քաշային կարգում»,-ասել է Թեյլորը: