Ադրբեջանի նախագահը դիմել է բանակին պատրաստ լինելու կոչով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ, գերագույն հրամանատար Իլհամ Ալիեւը կոչ է արել երկրի բանակին պատրաստ լինել: Ըստ նրա, պատերազմը դեռեւս ավարտված չէ եւ Ադրբեջանի բանակը պետք է ամեն պահի պատրաստ լինի «վերադարձնել իր հողերը»:



«Այսօր հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ: Մենք ձգտում ենք լուծել այն բանակցությունների միջոցով: Սակայն մեր սկզբունքային դիրքորոշումը միանշանակ է` հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն մեր հողերից, մեր հայրենակիցները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախները: Այս շրջանակներից դուրս ոչ մի այլ մոտեցում չի քննարկվում եւ Ադրբեջանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումն այս հարցի շուրջ»,-ասել է պետության ղեկավարը` հավելելով, որ, Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր ռազմական հզորությունը, անկախ այն բանից, որ դա հսկայական ծախսեր է պահանջում, հաղորդում է Bakiliar.AZ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---