GdF Suez-ը մտադիր է միանալ Nabucco նախագծին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի GdF Suez ընկերությունը պատրաստ է քննարկել Nabucco նախագծում ներդրումներ կատարելու հնարավորությունը երկարաժամկետ հեռանկարով եւ կդադարի ուսումնասիրել «Հարավային հոսքին» մասնակցելու հեռանկարներին, գրում է BFM.ru-ի գործարար պորտալը, հղում անելով GdF-ի ղեկավար Ժերար Մեստրալլեին:



«Քաղաքական մի շարք դժվարություններ արդեն վերացել են,-ասել է Մեստրալլեն,-ինչը թույլ է տալիս կրկին անդրադառնալ նախագծում երկարաժամկետ ներդրումների հարցին: Ինչ վերաբերում է «Հարավային հոսքին», այստեղ նեդրումների հարց չկա: Չի կարելի ամենուր լինել»,-ասել է նա:



Միաժամանակ սառեցվել է GdF Suez-ի մասնակցությունը մեկ այլ մասշտաբային ռուսական գազային նախագծին` «Հյուսիսային հոսքին», որի մասին նախկինում շատ էր խոսվում:



Երկու տարի առաջ գործարքի կատարմանը խանգարեցին քաղաքական հանգամանքները: 2008թ. Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, Թուրքիան, որի տարածքով է անցնելու գազամուղի մեծ մասը, վետո էր դրել ֆրանսիական ընկերությունների մասնակցությանը Nabucco նախագծին:



«Կոմերսանտը» հիշեցնում է, որ վերջերս Թուրքիան ու Անկարան հուշագիր են ստորագրել սահմանների բացման մասին եւ սկսել են վիճահարույց հարցերի կարգավորումը: Իսկ անցած շաբաթ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման արդյունքում, հույս է հայտնել, որ GdF Suez-ը շուտով կկարողանա մասնակցել նախագծին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---