16 հոկտեմբերի 2009 - 15:58 AMT
Արգենտինահայերը հայտարարություն են տարածել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը միշտ եղել է աշխարհի հայությանը վերաբերող կարեւորագույն հարցերից մեկը: Նախորդ տարի Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցից հետո, հայ-թուրքական հարաբերությունները նոր խթան ստացան: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Արգենտինայի հայերի մշակութային միության հայտարարության մեջ:

«Արգենտինահայերը, որոնք Հայոց ցեղասպասնության զոհերի ժառանգներն են, կողմ են նորմալ եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը երկու երկրների միջեւ»,-ասվում է հայտարարության մեջ: