16 հոկտեմբերի 2009 - 16:12 AMT
Երեւանում հուշագիր է ստորագրվել Տնտեսական մրցունակության իրավական պաշտպանության մասին
Հոկտեմբերի 16-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կստորագրվի հուշագիր` «Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր եւ միջին բիզնեսի տնտեսական մրցակցության բնագավառում իրավական պաշտպանություն» ծրագրի իրականացման մասին:

Եռակողմ հուշագրով նախատեսվում է, որ մենաշնորհների չարաշահումների կամ ՀՀ տնտեսական մրցակցության օրենսդրության այլ խախտումների արդյունքում տուժած փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ապահովվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն, իրականացվելու նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը ՀՀ դատական եւ այլ մարմիններում:Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովը, ԵՊՀ Եվրոպական իրավունքի ու ինտեգրման կենտրոնն ու «Brave» իրավաբանական ընկերությունը: