Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է 25 կետով

PanARMENIAN.Net - 2009 թ. հոկտեմբերի 16-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 25 տեղով եւ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 100-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություն չկա: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, որին հաջորդում է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան:



Լավագույն տասնյակում իր տեղում` 7-րդ հորիզոնականում է մնացել միայն Անգլիայի հավաքականը: Ռուսաստանի հավաքականը դուրս է եկել առաջին տաս հավաքականների շարքից` 6-րդ իջնելով 12-րդ տեղ: Իսկ պորտուգալացիները 17-ից 10-րդ տեղն են բարձրացել:



Առաջին տաս թիմերի եւ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակից թիմերի դասակարգային դրությունն ունի հետեւյալ տեսքը`



1. Բրազիլիա - 1632 (միավոր)

2. Իսպանիա - 1629

3. Հոլանդիա - 1340

4. Իտալիա - 1215

5. Գերմանիա- 1161

6. Արգենտինա - 1103

7. Անգլիա - 1101

8. Խորվաթիա - 1087

9. Ֆրանսիա - 1049

10. Պորտուգալիա - 1042



39. Թուրքիա - 737

42. Բոսնիա եւ Հերցեգովինա - 721

68. Բելգիա - 474

100. ՀԱՅԱՍՏԱՆ - 325

103. Էստոնիա - 306
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---