Հայ անվանի աշուղ եւ բանաստեղծ Սայաթ-Նովայի պատվին Երեւանի կենտրոնում հուշարձան է կանգնեցվել16 հոկտեմբերի 2009 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Երեւանի կենտրոնում կանգնեցվել է հայ անվանի բանաստեղծ եւ աշուղ Սայաթ Նովայի կիսանդրին:«Մենք պետք է հիշենք մեր հանճարեղ եւ տաղանդավոր աշուղներին: Նրանք հարստացրել են մեր մշակութային ժառանգությունը, որը հիմք է հանդիսացել հետագա զարգացման համար», - հայտարարեց հայկական ծագում ունեցող ֆրանսիացի քանդակագործ Թորոս Ռասքելենյանը, ով պարգեւատրվել է Ֆրանսիայի Հանրապետության լեգիոնի պատվավոր շքանշանով եւ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով: Թորոս Ռասքելենյան դեռ այս տարվա ապրիլին էր պատրաստակամություն հայտնել Երեւանին նվիրել Սայաթ - Նովայի հուշարձանը, ինչպես հայտնում է քանդակագործը` հուշարձանը նվիրվում է իր մոր հիշատակին: Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին գտնվում նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի Երեւանում հայտնվեն որքան հնարավոր է շատ նման հրաշալի քանդակներ», - հայտարարեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Սայաթ - Նովան Հարություն Սայադյանի կեղծանունն է (1712-1795): Հայ բանաստեղծ, երաժիշտ, աշուղ, սիրային քնարերգության վարպետ ծնվել է Ալեպպոյից Թֆիլիսում հաստատված աղքատ ընտանիքում: Տասնիննամյա պատանի լինելով` նա մեկնել է ճամփորդելու 7 տարի: Թե ինչ երկրներում է եղել Հարութին Սայադյանը, շարունակում է գաղտնիք մնալ: Նա Թիֆլիս վերադարձավ Սայաթ-Նովա ծածկանունով, ինչը հինիդիից թարգմանած, ըստ Հովհաննես Թումանյանի, նշանակում է «երգասացության արքա» կամ «երաժշտության տիրակալ»: Զարմանահրաշ աշուղի մասին լուրը նույն վայրկյանին սփռվում է քաղաքով մեկ եւ հասնում վրաց արքային: Լսելով Սայաթ-Նովայի երգը` արքա Իրակլի II շռայլորեն պարգեւատրեց նրան եւ դարձրեց իր պալատական աշուղը: Ավելի քան 10 տարի Սայաթ -Նովան ապրեց արքունիքում` ծառայելով որպես պալատական նվագախմբի ղեկավար, եւ ի վերջո դարձավ պալատականների զոհը. արքան կարգադրեց նրան կտրել մազերը եւ դառնալ հոգեւորական: Սայաթ-Նովան ձեռնադրվեց Ստեփանոս անունով, ընդունեց վարդապետի սանը, դարձավ վրացական սահմանի մոտ գտնվող Հաղպատի վանքի եղբայրության անդամը եւ այնտեղ մնաց մինչեւ պատերազմը կատաղի ներքինի Ագա-Մոհամմեդ խանի դեմ, որը Ղաջարների թուրքական դինաստիայից էր եւ տիրացել էր պարսկական գահին: 1795թ. Թիֆլիսը գրավվեց Ագա-Մոհամմեդ խանի կողմից, եւ 83-ամյա հոգեւորական Սայաթ-Նովան հայտնաբերվեց ու սպանվեց Սուրբ Գեւորգ հայ առաքելական եկեղեցում: Սայաթ-Նովային թաղեցին նրա մահվան վայրում` Սուրբ Գեւորգ եկեղեցու հյուսիսային պատի տակ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |