16 հոկտեմբերի 2009 - 21:22 AMT
ՀՀ վարչապետ. Հայ-թուրքական սահմանի բացումն այլընտրանք չունի
Սահմանի բացումը ձեռնտու է եւ Հայաստանին, եւ Թուրքիային: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մենք պետք է վերացնենք շուկայական տնտեսության զարգացման բոլոր խոչընդոտները: Նախ պետությունները համապատասխան ռեժիմներ կմշակեն. դա եւ երկաթգծի աշխատանքի կարգավորումն է, եւ մաքսային կետի աշխատանքը... այս հարցերի շուրջ համապատասխան լուծում կտրվի երկու պետության կողմից էլ: Հանձնաժողովները, որոնք ստեղծվել են, հենց այս խնդիրները պետք է լուծեն: Մասնավորապես` կբացվի սահմանը, առեւտուրը Թուրքիայի հետ կիրականացվի ոչ թե Վրաստանի միջոցով, այլ` ուղղակիորեն, ինչը կնվազեցնի տրանզակցիոն ծախսերը մոտավորապես 15%-ով: Սա նշանակում է, որ որակապես նոր հնարավորություններ կստանան մեր ձեռներեցները, որովհետեւ որոշ ճյուղեր, որոնք այսօր փակ սահմանների պարագայում հեռանկար չունեն, բաց սահմանների պարագայում հեռանկար կունենան, որովհետեւ երկաթգծով միջերկրական ծովի ափերին հայտնվելը որակապես փոխում է տնտեսության կառուցվածքը եւ հնարավորությունները տնտեսության կառուցվածքի զարգացման համար»,-ասել է վարչապետը:

«Այս իրավիճակը մենաշնորհների զարգացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծում: Հասկանալի է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը եւ երկաթգծի շահագործումը լուրջ հարված է լինելու այս իրավիճակին: Տրանզակցիոն ծախսերը, մեր գնահատականներով, 10-20%-ով կարող են նվազել: Ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: արդեն ստորագրվել է երկաթգծի կառուցման վերաբերյալ հայ-իրանական համաձայնագիր, որը հնարավորություն է տալու Իրանի հետ ունենալ երկաթուղային կապ ,Այսինքն մենք կունենանք երեք երկաթգծային ուղի` դեպի Իրան, դեպի Վրաստան եւ դեպի Թուրքիա,- նկատում է Տիգրան Սարգսյանը,- Դրա նշանակությունը մեր արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան է, որի ժամանակ շահելու է Հայաստանը:

Վարչապետը նկատել է տալիս, որ մենք թուրքական բիզնեսի հետ հարաբերվում ենք նաեւ այսօր. տարեկան 100-ավոր մլն դոլարի ապրանքներ են ներմուծվում Թուրքիայից Հայաստան եւ Հայաստանից արտահանվում Թուրքիա: Սահմանի փակ լինելը թանկացնում է այդ հարաբերությունը եւ շատ ոլորտներում դարձնում ոչ ձեռնտու, դրանից շահում է Վրաստանը: Մինչդեռ եթե լինեն ուղղակի կապեր թուրքերի հետ, ապա շահողները կլինեն ինչպես թուրք, այնպես էլ հայ գործարարները:

Իսկ ի՛նչ երաշխիք կա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից տնտեսական առումով ակնկալվող դրական արդյունքները չեն բաշխվի մենաշնորհ ունեցող մի խումբ մարդկանց միջեւ: Այսինքն չի լինի մարդկանց մի խումբ, որը կտնօրինի ակնալվող ողջ եկամուտը, բիզնես կապերը եւ այլն: Վարչապետի կարծիքով` նման ռիսկերը առկա են, բայց սահմանի բացման ապարագայում այդ ռիսկերը նվազում են: Օրինակ` այդ ռիսկերն ավելի քիչ են լինում, երբ ունենում ենք մի քանի բաց սահման, եւ ռիսկերն ավելի շատ են լինում, երբ ունենում ենք մեկ բաց սահման:

Հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը մշակել է քայլերի հաջորդականություն, որ հայ-թուրքական սահմանի բացումը չվնասի տեղական արտադրողին, Տիգրան Սարգսյանը պատասխանել է, որ այդ ուղղությամբ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել:

Անշուշտ, կլինեն ոլորտներ, որտեղ մրցակցությունը կուժեղենա, եւ կան մեր կողմից արտադրվող ապրանքատեսակներ, որոնք կարող են կորցնել իրենց մրցունակությունը, քանի որ Թուրքիայում արտադրվում է նմանատիպ ապրանք ավելի էժան եւ ավելի որակով: Բնականաբար Հայաստանի քաղաքացին նախապատվությունը կտա այդպիսի ապրանքին: Բայց միեւնույն ժամանակ մենք ունենք բազմաթիվ ձեռնարկություններ եւ հնարավորություններ, որոնք չենք օգտագործել այն պարզ պատճառով, որ այդ ապրանքների արտադրությունը, տեղափոխումը, ծառայությունների մատուցումը հնարավոր է միայնմ երբ կան բաց սահմաններ եւ տրանզակցիոն ծախսերը շատ ցածր են: Կան այդպիսի ճյուղեր, որտեղ մենք ունենք մրցակցային առավելություն եւ այդտեղ կատարվող ներդրումները դառնալու են շատ ձեռնտուե,- նշել է Տիգրան Սարգսյանն ու ընդգծել, որ սահմանների բացմամբ փոքր եւ միջին բիզնեսի համար ստեղծվելու են ավելի բարենպաստ պայմաններ: Այդ մասին նշում են եւ գործարարները, եւ` նույնիսկ ընդդիմախոսները: Ակնհայտ փաստարկ է, տնտեսության բնականոն զարգացման համար պետք են բաց սահմաններ:

«Մրցակցությունը բխումէմերարտադրողների շահերից,- ասումէՏիգրան Սարգսյանը,- Դա ստիպում է, որ նրանքմտածեն ապագայիմասին, արդիականացնենիրենցարտադրությունը վաղը նույնպես մրցունակ լինելունպատակով: Մրցակցությունը շուկայական տնտեսության ամենակարեւորհատկանիշն է, ինչ համար էլ մեզ արդարացիորեն քննադատում են, որ մենք չենք կարողանում, ցավոք սրտի, դեռեւս ստեղծել հավասար մրցակցային դաշտ ՀՀ-ում: Իսկ սահմանի բացումն ակնհայտ է մեզ օժանդակելու է այս հիմնախնդիրը լուծելու գործում»,-ասել է Տիգրան Սարգսյանը: