Մադրիդյան սկզբունքները վերադարձնում են Երեւանին ու Բաքվին 1991թ. ստատուս-կվոյին

PanARMENIAN.Net - Մադրիդյան սկզբունքները մի նախագիծ են, որը վերադարձնում է Երեւանին ու Բաքվին 1991թ. ստատուս-կվոյին: Այդ մասին Երեւանում հայտարարել է Ազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: «Այսօր միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը նրա անկախության ճանաչումն է: Այս խնդիրն այլ լուծում չունի եւ չի կարող ունենալ»,-ասել է փորձագետը: Նա կրկին հիշեցրել է Բաքվի դիրքորոշման մասին, որը հստակ հասկացնել է տվել, որ երբեք չի գնա զիջման:



Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Մանվել Սարգսյանը նշել է, որ այսօր ղարաբաղյան հակամարտության հարցն այսօր հետաձգված է հայ-թուրքական հարաբերություններում: «Թուրքիան նույնիսկ սարսափելի երազում չէր կարող պատկերացնել, որ ղարաբաղյան հարցը կարող է մնալ այդ հարաբերությունների սահմաններից դուրս: Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, երբ նկատվում է հակամարտությունների սրացում Անկարայի ու Բաքվի միջեւ»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, եթե այդ հակամարտությունները շարունակվեն, Ադրբեջանը կարող է կրկին շրջվել դեպի Ռուսաստան եւ խնդրել նրան իր խաղաղապահ զորքերը տեղակայել Ղարաբաղում:



Մանվել Սարգսյանը չի բացառել Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչման հնարավորությունը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---