Նիդեռլանդներում տեղի կունենա հայկական կինոյի փառատոն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-նոյեմբերի 2 Հաագայում տեղի կունենա հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն` նվիրված «Աբովյան» մշակութային կենտրոնի 25-ամյակին:



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են կազմակերպության մամլո կենտրոնից, փառատոնում կցուցադրվեն Հայաստանի եւ Սփյուռքի հայ ռեժիսորների լավագույն դասական ու փորձարկային փաստագրական եւ խաղարկային ֆիլմերը:



Մասնավորապես, հոլանդացի հանիսատեսները կդիտեն Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հարություն Խաչատրյանի «Սահման», Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս», Էրիկ Ղազարյանի «Կապույտ ժամ», Արամ Շահբազյանի «Անիվներ», Ատոմ Էգոյանի «Օրացույց», Դոն Ասկարյանի «Կոմիտաս» ֆիլմերը:



Փառատոնի կազմակերպմանն աջակցել են Հայաստանի Ազգային կինոկենտրոնը եւ «Ոսկե ծիրան» Միջազգային փառատոնը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---