17 հոկտեմբերի 2009 - 19:03 AMT
Հայաստանի տնտեսական քաղաքականությունը հնարավորություն կտա նրան անցնել բարձր միջին եկամուտ ունեցող երկրների խումբը
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյաննընդունել էՀամաշխարհային բանկի պատվիրակությանը` կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլայի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:Ողջունելով հյուրին` ՀայաստանիՀանրապետության վարչապետընշել է, որ բարձրէգնահատում ու կարեւորում էՀամաշխարհայինբանկի կառավարիչ- տնօրենիհետնախորդ հանդիպման արդյունքները: Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հանդիպումներն ու այս այցելությունը նոր լիցք կհաղորդեն Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ հարաբերությունների հետագա սերտացմանը:

Վարչապետը հյուրին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության տնտեսության ներկա վիճակն ու խոսել է մեր երկրի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության եւ ՀՀ կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների մասին:

Անդրադառնալով տնտեսականզարգացմանհեռանկարին, վարչապետ Տիգրան Սարգսյանըներկայացրել էՀայաստանումիրականացվողբարեփոխումների ընթացքը, որոնցհիմնական թիրախը հարկային ու մաքսային վարչարարության բարելավումն է: ՀՀ վարչապետն ասել է, որ կառավարությունը կարեւորում է այս ոլորտում գործնական աշխատանքի փորձ ունեցող միջազգային փորձագետների ներգրավվումը, ինչը հնարավորություն կտա նկատելիորեն բարելավել վարչարարության որակը: Հարկային ու մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումները էապես կազդեն տնտեսության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման ու մեր երկրում տնտեսության ստվերայնության կրճատման վրա: Խոսվել է նաեւ Հայաստանում կորպորատիվ կառավարման ներդրման, կենսաթոշակային բարեփոխումների իրականացման, արժեթղթերի շուկայի ամրապնդման, կրթության, առողջապահության ու ապահովագրության ոլորտներում իրականացվող քայլերի մասին:

Ըստ տիկինՆգոզի Օկոնջո-Իվիլայի, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր բնույթով աննախադեպ է, Հայաստանը ճիշտ է արձագանքել դրան, ինչը հույս է ներշնչում, որ երկարաժամկետ հեռանկարում կառավարության տնտեսական քաղաքականությունը հնարավորություն կտա մեր երկրին անցում կատարել ցածր միջին եկամուտ ունեցող պետություններից դեպի բարձր միջին եկամուտ ունեցող երկրների խումբ, եւ այս հարցում թե Համաշխարհային բանկն ու թե Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցում են ՀՀ կառավարության ջանքերին:

Զրուցակիցներն անդրադարձելեն «Կապույտ օվկիանոսի ռազմավարության» (Blue ocean strategy) կիրառմանը: Այն ժամանակակից ռազմավարություն է, որ հնարավորություն է տալիս ձեւավորել ապրանքների ու ծառայությունների նոր «չնվաճված» շուկաներ:

Անդրադառնալով հայ-թուրքականհարաբերությունների կարգավորմանգործընթացին, Համաշխարհային բանկիկառավարիչ- տնօրենընշել է, որ կազմակերպությունը շահագրգիռ է դրա շարունակականությանը:
Հանդիպման ընթացքումքննարկվելէարտաքին պարտքի վերակառուցմանը Համաշխարհային բանկի աջակցության հնարավորությունը: Այդ աջակցությունը թույլ կտա թեթեւացնել պարտքի սպասարկման բեռը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Համաշխարհայինբանկիկառավարիչ- տնօրենն այնուհետեւ ներկա են եղել Համաշխարհային բանկի երեւանյան նոր գրասենյակի բացման արարողությանը: