Աբդուլլահ Գյուլ. Կովկասում նոր դարաշրջան է սկսվում

PanARMENIAN.Net - Թուրքիան կարեւոր նշանակություն է տալիս ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլեւ կայունության հաստատմանը Հարավային Կովկասում: Այդ մասին Մակեդոնիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:



Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահն ընդգծել է հայ-ադրբեջանական եւ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը: Աբդուլլահ Գյուլը նշել է, որ Կովկասում նոր դարաշրջան է սկսվում, եւ այն խնդիրները, որոնք երկար տարիներ չլուծված են մնացել, այժմ լուծվում են բարձրագույն մակարդակով: «Ես հուսով եմ, որ մենք վկա կդառնանք բոլոր տարածաշրջանային խնդիրների շուրջ դրական զարգացումներին»,- ասել է Թուրքիայի նախագահը, գրում է թուրքական Sabah թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---