Լրացավ ուրախ, խելացի, խիզախ LOLO հանդեսի 1 տարին

PanARMENIAN.Net - Ուրախ, խելացի, խիզախ` նման կարգախոս է ընտրել իր համար ԼՕԼՕ մանկապատանեկան մտավոր հանդեսը, որի առաջին հոբելյանը նշվեց հոկտենբերի 17-ին Տիկնիկային թատրոնում:



Միջոցառումը, որին ներկա էին ԼՕԼՕ-ի պատանի ընթերցողներն ու բարեկամները, բացեց ուրախ ծաղրածուն` զվարճալի երաժշտական ծրագրի հաղորդավարը:



Դպրոցականների շրջանում հայտարարված նկարչության մրցույթին, որն ավարտվեց այսօր, աշխատանքներ էին ներկայացվել 3 թեմաներով` «ԼՕԼՕ-ն ճանապարհորդում է», «ԼՕԼՕ-ն կենդանիների աշխարհում», «ԼՕԼՕ-ն երազում է»: Մասնագիտական ժյուրին դժվարությամբ ընտրեց լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները մրցանակներ ստացան ամսագրից:



ԼՕԼՕ մանկապատանեկան մտավոր հանդեսը նախատեսված է ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար:



Ամսագրի նպատակն է ընդլայնել երեխայի մտավոր հորիզոնը, զարգացնել նրա ճաշակն ու գիտակցության սահմանները: Հանդեսում տարբեր թեմաներ են ներկայացված` սպորտ, երաժշտություն, գեղանկարչություն, գրականություն, կենդաբանություն, գիտություն, աշխարհագրություն, պատմություն, զարգացնող եւ ճանաչողական խաղեր:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---