Երեւանի դատարանն այնուամենայնիվ ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին հայցը

PanARMENIAN.Net - «Արարատ» գիտառազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի հոկտեմբերի 7-ին ներկայացրած հայցն ընդդեմ Կովկասի ինստիտուտի, կքննարկվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանի Վերաքննիչ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը: Նրա խոսքերով դատավարության օրը դեռեւս նշանակված չէ:



Ինչպես հաղորդել են Կովկասի ինստիտուտում, ինստիտուտը ոչ մի դատարանից ծանուցում չի ստացել:



«Արարատ» գիտառազմավարական հետազոտությունների կենտրոնը հայցով դիմել էր դատարան Կովկասի ինստիտուտի դեմ, մեղադրելով վերջինիս Հայոց ցեղասպանության ժխտման համար:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---