19 հոկտեմբերի 2009 - 13:58 AMT
«Ամերիաբանկ»-ն իր հաճախորդներին առաջարկում է նոր online Ameriabank ծառայությունը
«Ամերիաբանկ»-ը շարունակումէընդլայնելմատուցվող ծառայությունների տեսականին: Այս անգամ բանկն իր հաճախորդներին առաջարկում է online Ameriabank ծառայությունը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Այն բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռի աշխարհի ցանկացած կետից, օրվա ցանկացած ժամին օգտվել բանկային հիմնական ծառայություններից:

Համակարգի անվտանգություննապահովելու համար բանկնընտրել էարտասահմանյան բանկերումառավելագույնսբարձր մակարդակի անվտանգություն ապահովող միջոցներ: Փոխանցվող բոլոր տվյալները գաղտնագրվում են SSL արձանագրության միջոցով: Գործարքների ստորագրման եւ հաճախորդների նույնացման համար կիրառվում են VASCO Data Security ընկերության Digipass սարքերի (token) վրա հիմնված միջոցներ:

Համակարգն իրավաբանական անձանց համարապահովում էմեկհաճախորդի համար մի քանի օգտագործողների տրամադրման եւ իրավասությունների տարանջատման հնարավորություն, թույլ է տալիս ստեղծել փաստաթղթեր եւ ձեւանմուշներ, ինչպես նաեւ աշխատել հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:

«Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: