19 հոկտեմբերի 2009 - 14:59 AMT
IFC-ն օգնում է Արդշինինվեստ բանկին բարելավել ռիսկերի կառավարման գործընթացը
Համաշխարհային բանկի խմբի անդամներ` Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) եւ ) Արդշինինվեստբանկը ստորագրել է խորհրդատվական, ծառայությունների մատուցման պայմանագիր համաձայն, որի այն կաջակցի բանկի ռիսկերի կառավարման համակարգի բարելավմանը - փոքր ձեռնարկությունների վարկավորման ծավալների ընդլայնմանը, հաղորդում է IFC-ի մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, պայմանագիրը հանդիսանում է տարածաշրջանում ճգնաժամին արձագանքելու IFC-ի ավելի լայն նախաձեռնության մաս, որն ուղղված է բանկային ոլորտի կայունացմանը:

«Որպես առաջատար հայկական բանկ` իր հիմնադրման օրվանից, Արդշինինվեստբանկը մեծ կար-որություն է տալիս ռիսկերի գնահատման ու կառավարման գործընթացներին», - նշել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Բալասանյանը: «Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը IFC-ի հետ - համոզված ենք, որ IFC-ի փորձագետների խորհրդատվության կիրառման արդյունքները մեր հաճախորդներին տեսանելի կլինեն մոտ ապագայում»:

IFC-իկովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեկն ասաց. «Մենք ուրախ ենք, որ օգնում ենք Հայաստանի խոշորագույն բանկերից մեկին հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը - ավելացնել իր գործառնությունների կայունությունը: Դա կնպաստի երկրում տնտեսական աճի լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը»: