Թուրքիայի ԵՄ անդամակցությունը կնպաստի մահմեդական երկրների հետ Արեւմուտքի հարաբերությունների բարելավմանը

PanARMENIAN.Net - Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Ֆերհոյգենը ընդգծել է ԵՄ-ի կողմից Թուրքիայի յուրահատուկ կարիքը: Նրա խոսքերով Թուրքիան ԵՄ-ի կարիքն ունի, բայց եվրոպական ընտանիքը Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի: «Եվրոմիությունը պետք է հաշվի առնի, թե ինչ տեղի կունենա, եթե Թուրքիան նախընտրի մեկ այլ ճանապարհ եվրոինտեգրման փոխարեն: Դա մեծ ռիսկ է մեզ համար», - ասել է Գյունտեր Ֆերհոյգենը: Նա նշել է, որ Անկարայի ԵՄ մուտքը Արեւմուտքին մեծ առավելություն կտա եւ կօգնի բարելավել հարաբերությունները մահմեդական աշխարհի հետ:



Եվրոհանձնաժողովի փոխնախագահը մերժել է Թուրքիայի ԵՄ «արտոնյալ անդամակցության» գաղափարը, որը առաջարկվել էր պաշտոնական Փարիզի եւ Բեռլինի կողմից Անկարայի եվրոպական ընտանիքին լիարժեք անդամակցության փոխարեն: «Արտոնյալ անդամակցությունն արդեն տեղ գտել է Թուրքիա - ԵՄ հարաբերություններում: Այն ամենը, ինչը մնացել է Անկարային` ստանալ եվրոպական ընտանիքին լիարժեք անդամակցություն», - ասել է Ֆերհոյգենը: Այս մասին հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---