Հայաստանի բնակչության 53.4% հանդես է եկել հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության 53.4% հանդես է եկել հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման, իսկ 40%` երկրների միջեւ սահմանի բացման դեմ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը: Նրա խոսքով, սոցհարցումն անցկացվել է սեպտեմբերի 21-25 Երեւանում, մասնակցել է 1000 հոգի: Ընդ որում, Պողոսյանը նշել է, որ նույնպիսի սոցհարցում է անցկացվել նաեւ Թուրքիայում: «Նախկինում թուրքերի 70% դեմ էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն ժամանակի ընթացքում նրանց թիվը նվազել է եւ ներկա պահին կազմում է 53%»: Ընդ որում, հայ սոցիոլոգը նկատել է, որ մարդիկ դեմ են Արձանագրություների ստորագրմանը, քանի որ չեն հասկանում, թե ինչու են փաստաթղթերը ստորագրվում նման պայմաններում: «Երկրում ներքին դիմակայությունն ակնհայտ է: Նախքան որեւէ որոշում ընդունելը Հայաստանի իշխանությունները պետք է ժողովրդին պատրաստեին դրան: Բնական է, որ ժողովուրդը դեմ է հանդես գալիս նման ձեւաչափով հարաբերությունների կարգավորմանը: Երկար տարիներ մենք թուրքերին որպես թշնամի ենք ընկալել»,- նկատել է Պողոսյանը` ավելացնելով, որ 2001թ. սոցհարցումը ցույց էր տվել, որ երկրների բնակիչները խեղաթյուրված ընկալում ունեն միմյանց մասին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---