Կառլ Ֆրոչ. Աբրահամը նոկաուտի ենթարկեց Թեյլորին, ինչպես եւ ես վերջին ռաունդում

PanARMENIAN.Net - Գերմիջին քաշային կարգում WBC աշխարհի չեմպիոն Կառլ Ֆրոչը, որը եւս հաղթանակ է տարել «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում կայացած իր առաջին մենամարտում, հայտարարել է, որ ինքը սպասում էր Արթուր Աբրահամի հաղթանակին Ջերմեն Թեյլորի հանդեպ:



«Ջերմեն Թեյլորը կրկին նոկաուտի ենթարկվեց, նա այնպիսի տեսք ունի, կարծես նրան աչքով են տվել: Քանի որ նա կրկին նոկաուտի ենթարկվեց, ինչպես ինձ հետ մենամարտում: Ես ակնկալում էի, որ Աբրահամը կհաղթի Թեյլորին, ինչպես որ ակնկալում էի, որ ես կհաղթեմ Դիրրելին: Այնպես որ առայժմ դեռ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես եւ ես ենթադրում էի»,-մեջբերում է Ֆրոչին The Telegraph-ը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---